Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, այլ աշխատանքի անցնելու առիթով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կապարետյանը:
«Պարոն Առաքելյանը պրոֆեսիոնալ բարձր որակների տեր իրավաբան է, որը 2003 թվականից ի վեր իր գիտելիքները ծառայեցրել է քաղաքին, նախ, որպես Կենտրոնի թաղապետարանի իրավաբանական վարչության պետ, ապա, 2009-ից, որպես քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ։
Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել պարոն Առաքելյանին համատեղ աշխատանքի համար և մաղթել նրան ամենայն հաջողություն իր հետագա աշխատանքի մեջ։»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե նրան աշխատանքից ազատել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ իր ոչ իրավաչափ հրահանգը չկատարելու պատճառով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը