01 05 2019

All.me՝ նոր հարթակ նորարարական լուծումներով

All.me՝ նոր հարթակ նորարարական լուծումներով

Մեկ տարի առաջ аll.me միջազգային ընկերությունը որոշեց ներկայացուցչական գրասենյակ բացել Հայաստանում: Այսօր արդեն ընկերությունն երկրորդ գրասենյակն է բացել Երևանում, all.me սոցիալական ցանցի օգտատերերի թիվը շուրջ 500,000 է,  իսկ ընկերության աշխատակիցների թիվը՝ 60։

All.me-ն նորարարական հարթակ է, որն իր մեջ ներառում է սոցիալական ցանց (meNetwork), վճարային համակարգ (mePay) և շուտով նաև առևտրային հարթակ (meMarket): Որպես սոցիալական կայք all.me-ն միակն է աշխարհում, որը հնարավորություն է տալիս գումար վաստակել հետաքրիր քոնթենթի և ակտիվության շնորհիվ`կիսելով գովազդատուներից ստացած եկամուտի մինչև 50%-ը ակտիվ օգտատերերի հետ: Այն ունի ներքին արժույթ՝ МЕ, որը այս պահին մեծ հաջողություններ է գրանցում կրիպտոաշխարհում: ME թոքեն կարող եք ձեռք բերել նաև բորսայում:

Երևանյան գրասենյակի տնօրեն Արթուր Վարդանովի խոսքով իրենց նպատակն է հավաքագրել քաղաքի լավագույն մասնագետներին մեկ վայրում և մասնագիտական աճի հնարավորություն տալ նոր հորիզոններում, նոր շուկաներում և բլոկչեյն տեխնոլոգիաներում:

All.me-ն տարբեր երկրներում ունի 7 գրասենյակ և ավելի քան 150 աշխատակից, պրոդուկտի զարգացման վրա, մասնավորապես, աշխատում են չորս գրասենյակներից՝ Երևանից, Նիժնի Նովգորոդից, Վիլնյուսից և Մոսկվայից։ Հայաստանյան թիմում ներգրավված են ծրագրավորողներ, QA ինժեներներ, մարքեթինգի մասնագետներ, մոդերացիայի և աջակցության թիմեր, դիզայներներ։

Այս պահին ընկերությունը ակտիվ բանակցություններ է վարում ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի, Արտաքին գործերի նախարարության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ։ Շատ մեծ հետաքրքրություն կա կառավարության կողմից, որպեսզի mePay դրամական վճարային համակարգը Հայաստանում գործի, մարդիկ կարողանան ME թոքեն-ները փոխել տեղական արժույթով և գործարքներ իրականացնել։

Ընկերության աշխատանքի, նպատակի և աշխատակիցների հետ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ