28 12 2020

Իմքայլականները պառկել են հատակին կարծելով, թե իրենց վրա հարձակվել են. Politik.am

Իմքայլականները պառկել են հատակին կարծելով, թե իրենց վրա հարձակվել են. Politik.am

Politik.am-ը գրում է.

«Իմ քայլ»-ի պատգամավորները շարունակում են ապրել վախի մթնոլորոտում։ Դավաճանական փաստաթղթի ստորագումից հետո իշխանական պատգամավորները աշխատում են հանրության աչքին չերևալ։ Անգամ իրենց կենտրոնական գրասենյակում ժողովները գաղտագողի են անցկացնում։ Ականատեսները նշում են, որ իշխանական պատգամավորները հազվադեպ են գալիս ՔՊ կենտրոնական գրասենյակ, իսկ երբ գալիս են՝ մեկ-մեկ են մոտենում գրասենայակին, շենքի հետևի մուտքից։ Գրասենյակ գալիս փորձում են ավելորդ աղմուկ չանել, որպեսզի իրենց չճանաչեն։ Մինչ գրասենյակ հասնելը՝ փողոցում իմքայլականները պարտադիր կրում են գլխարկ, արևային ակնոց և դիմակ, որպեսզի որևէ մեկը իրենց չճանաչի։

 «Իմ քայլի» մեր աղբյուրներն ասում են, որ ժողովների ժամանակ անջատում են գրասենյակի լույսերը, որպեսզի փողոցից որևէ մեկը չհասկանա, որ ներսում մարդ կա։  Իշխանական մեր աղբյուրն ասում է, որ մթության մեջ կազմակերպվող հանդիպումներից մեկի ժամանակ զվարճալի մի միջադեպ է արձանագրվել։ Ժողովի ընթացքում գրասենյակում ինչ որ բան է գետնին ընկել և բարձր աղմուկ է առաջացել, որի պատճառով ներկաները պառկել են հատակին կարծելով, թե իրենց վրա հարձակվել են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ