Ապրիլի 26-ին Երևանի Ազատության հրապարակում ակցիա էր՝ «Ոչ մարիխուանային» կոչով։
Ակցիան կազմակերպել էր «Ռեֆորմիստների» կուսակցությունը։ Կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր ոք ազատ է իր ցանկություններն իրականացնելիս, սակայն իրենք դեմ են մարիխուանայի քարոզին և օրինականացմանը։
«Թմրամոլության քարոզը հասել է Ազատության հրապարակ և մեր երեխաների աչքի առաջ քարոզում են թմրամոլություն։ Մենք դա թույլ չենք տա»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը