Հայոոց ցեղասպանության ճանաչման գործընթացն այլևս չի կարող հիմնական օրակարգը լինել, այն պետք է զուգակցվի հատուցման օրակարգով: Ընդ որում, հատուցումը պետք է լինի ամբողջական հայրենիք ունենալու սկզբունքի հիմքի վրա, ոչ թե պարզապես նյութական հատուցում սեփականությունը կորցրած հայ ժողովրդի զավակներին: Այս մասին ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, Հայաստանում իշխանափոխությունից հետո էլ ՀՅԴ Բյուրոն միանշանակ շարունակում է պայքարել ցեղասպանության ճանաչման համար:
Մանմասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը