Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին U.S. DESPAN IN HAYASTAN անվանումով բլոգ է սկսել, որը հասանելի է երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։
«Ուզում եմ այս հարթակն օգտագործել, որպեսզի մարդիկ ինձ ավելի լավ ճանաչեն ու իմանան իմ խոհերն ու մտորումները տարաբնույթ հարցերի շուրջ, որոնք երբեմն նաև ավանդական դիվանագիտության համատեքստից դուրս են: Հուսով եմ, որ իմ գրառումները կօգնեն նաև ավելին իմանալ Միացյալ Նահանգների մասին, և չկարծեք, թե խոսելու եմ միայն մեր կառավարության մասին. կխոսեմ նաև բիզնեսի և, անշուշտ, մեր ժողովրդի մասին: Ես նաև անդրադարձ կկատարեմ շրջակա միջավայրի պահպանության, մտավոր սեփականության, մշակութային և այլ հարցերի:
Նախ՝ խոսեմ իմ մասին: Ես կուզենայի ձեզ որոշ բաներ պատմել, որոնք այդ պաշտոնական տվյալներում տեղ չեն գտել»,-նշել է դեսպանը։
Բլոգը հասանելի է հասցեով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը