02 01 2025

Նոր Օռլեանում մահաբեր հարձակում կատարած ահաբեկիչը միայնակ է գործել և նախ ցանկացել է սպանել իր ընտանիքին. ՀԴԲ

Նոր Օռլեանում մահաբեր հարձակում կատարած ահաբեկիչը միայնակ է գործել և նախ ցանկացել է սպանել իր ընտանիքին. ՀԴԲ

 

Նոր Օռլեանում ամանորյա մահաբեր հարձակման հետևում կանգնած ահաբեկիչը համացանցում տեսանյութեր էր զետեղել՝ խոստանալով իր աջակցությունը հայտնել «Իսլամական պետություն» խմբավորմանը, նախքան իր բեռնատարը Բուրբոն փողոցում մարդկանց ամբոխի մեջ մխրճելն ու առնվազն 14 մարդու սպանելը, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով ՀԴԲ-ի հայտարարությունը։

42-ամյա Շամսուդին Ջաբարը, որն Ամանորի գիշերը Տեխասի իր տնից մեկնել էր Լուիզիանա, ըստ ՀԴԲ-ի հակաահաբեկչական բաժնի փոխտնօրենի օգնական Քրիստոֆեր Ռայիի՝ սոցիալական ցանցերի իր հետևորդներին պատմել է իր դաժան ծրագրի և արմատական ​​մտածողության մասին:

Ըստ Ռայայի՝ հարձակումից անմիջապես առաջ հրապարակված ֆեյսբուքյան տեսանյութերի շարքում Ջաբարը հայտարարել է, որ ի սկզբանե ծրագրել է վնասել իր ընտանիքին և ընկերներին, սակայն մտափոխվել է, երբ մտահոգվել է, որ նորությունների վերնագրերը «հավատացյալների և անհավատների միջև պատերազմի վրա չեն կենտրոնանա»:

«Դա ահաբեկչություն էր. Դա կանխամտածված արարք էր»,- ասել է Ռայան՝ հավելելով, որ Ջաբարը գործել է միայնակ։

«Նա 100 տոկոսով ոգեշնչված էր ԴԱԻՇ-ից»,-պատմել է նա: Քննիչները ենթադրում են, որ բանակի վետերան Ջաբարը դեկտեմբերի 30-ին Հյուսթոնում սպիտակ Ford բեռնատար է վարձել և հաջորդ օրը երեկոյան մեկնել է Նոր Օռլեան, որտեղ իրագործել է զարհուրելի զագնվածային սպանությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ