29 11 2024

Վանաձորի պայթյունի հետևանքով կա մեկ վիրավոր

Վանաձորի պայթյունի հետևանքով կա մեկ վիրավոր

Վանաձորի գազալցակայանում պայթյունի հետևանքով նախնական տեղեկություններով կա մեկ տուժած, որը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նա ասաց, որ հրդեհը մեկուսացվել է, շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, 4 մարտական հաշվարկ է աշխատում դեպքի վայրում:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը NEWS.am-ին հայտնեց, որ տուժածի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ