Ինչպես յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը, այսօր` Սուրբ Հարության տոնից հետո մեռելոց է` ննջեցյալներին այցելության օր: Ընդունված է համարել, որ հավատով ի Քրիստոս ննջածները մեզ` ողջերիս, այս օրը տոնակից են լինում, բարեխոսում են մեզ համար, և նրանց աղոթքները ելնում է Աստծու առջև:
Այսօր Ս. Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմները:
Հիշեցնենք, որ Կառավարությունը որոշել է ապրիլի 22-ը ոչ աշխատանքային չհայտարարել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հիշեցրել էր, որ միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է, որպես ոչ աշխատանքային։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը