ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ապրիլի 22-ը ոչ աշխատանքային օր չհայտարարելու որոշմանը:
«Փոքրիկ ճշգրտում Մեռելոցի օրվա հետ կապված։ Կառավարությունը ոչ թե աշխատանքային օր է հայտարարել ապրիլի 22-ը, այլ կառավարությունը որոշել է այն ոչ աշխատանքային չհայտարարել։ Հիշեցնեմ, որ միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է, որպես ոչ աշխատանքային»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Էդուարդ Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին հայ ժողովուրդը նշելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը, որը Հին և Նոր կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը: ՀՀ նախորդ կառավարությունը տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը սահմանում էր ոչ աշխատանքային՝ դրա փոխարեն աշխատանքային օր սահմանելով հաջորդող շաբաթ օրը: Սակայն ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել. ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը