Առաջիկա մեռելոցին՝ ապրիլի 18-ին, զոհված զինծառայողների հարազատները հնարավորություն կունենան անվճար տրանսպորտով՝ Ստեփանակերտից Երևան՝ Եռաբլուր գնալ՝ այնտեղ ամփոփված հերոսների շիրիմներին այցելության: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։
Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զին.ծառայողների հարազատների միությունն է հանդես եկել նման նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով կազմակերպությանը հասցեագրվող դիմումները: Ծրագիրն իրականացվելու է պետական աջակցությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը