«Տարիների ընթացքում մեր տրանսպորտային ցանցը բավարար չափով չի զարգացել, և մենք չենք կարողանում ապահովել մեր քաղաքացիների՝ պատշաճ մակարդակով տեղաշարժը»,— լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
Նախարարը նշեց, որ միասնական տրանսպորտային համակարգի ներդրման արդյունքում փորձելու են լուծել այդ խնդիրը: «Միասնական տրանսպորտային համակարգը նախատեսում է հետևյալը. պետք է միասնական տոմսային համակարգ ներդրվի, որպեսզի քաղաքացին մի կետից մյուսը գնալու համար հստակ պատկերացնի, թե որտեղ պետք է իջնի, ինչ այլ տրանսպորտ նստի և երբ տեղ հասնի»,— ասաց Հակոբ Արշակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը