«Ցանկացած տոն առիթ է՝ անցածը վերագնահատելու, և լծակ՝ անսխալական լինելու հետագա գործողություններում»,— Ոստիկանության 101-ամյակի կապակցությամբ այսօր՝ ապրիլի 16-ին կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Պաշտպանության նախարարը հավելեց․ «Անցած տարվա այս օրերին էր, որ լավագույնս դրսևորվեց ՀՀ ոստիկանի ապաքաղաքական դիրքորոշումն ու մշտապես ժողովրդի կողքին լինելու պատրաստակամությունը: Նվիրված ծառայողի այդ կեցվածքը, ինչպես նաև այսօր պետական սահմանին հայ զինվորի կողքին մարտական հերթապահության իրականացումը Ոստիկանության մեծ ու անգին ծառայությունն են հարազատ ժողովրդին, ինչը չափազանց բարձր է գնահատվում»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը