15 04 2019

Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբերյալ սուտ լուրեր են տարածում

Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբերյալ սուտ լուրեր են տարածում

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ մի նամակ ստացա մեր պատգամավորներից մեկից, որն, ի դեպ, ինձ լավ ճանաչում է, իսկ ես՝ իրեն, ինչևէ, վերադառնամ նամակի բովանդակությանը, որում, մասնավորապես, հարցում կար, թե բա «մեր տեղեկություններով» նախկին իշխանությունները Հայաստանի ազգային պատկերասրահի արտասահմանյան ցուցահանդեսներից նկարներ են նվեր տվել։ Սա կարդալուն պես, ժողովրդական լեզվով ասած՝ «շշմել, մնացել եմ», լավ, ինչքա՞ն պետք է մեր թանգարանային համակարգից անտեղյակ մարդիկ վարկաբեկեն այս կառույցը, ինչպես կասեր դասականը.՝ «Մարդիկ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։

Հ.Գ. ՀԱՊ-ից կտավներ դուրս ու ներս տանելու համար երեք կազմակերպություն և, մոտավորապես, 20-30 մարդ զննություն է կատարում, ձեր կարծիքով այս մարդիկ, որ երկար տարիներ ծառայում են արվեստին, բոլորը դավաճաննե՞ր են, որ ամեն առիթով ծախում կամ կեղծում են նկարները)))։ ժողովուրդ, հոլիվուդյան բլոկբաստերներ շատ մի՛ նայեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ