12 04 2019

Ձայնի և դեմքի միջոցով մարդուն ճանաչող նոր համակարգ՝ նախատեսված բանկերի համար

Ձայնի և դեմքի միջոցով մարդուն ճանաչող նոր համակարգ՝ նախատեսված բանկերի համար

Ապրիլի 12-ին «Նիկիտա Մոբայլ» ընկերությունը ռուսաստանյան «Խոսքային տեխնոլոգիաների կենտրոն» (ЦРТ)-ի ներկայացուցիչների հետ համատեղ կազմակերպել էր շնորհանդես: Շնորհանդեսի ընթացքում Հայաստանի մի շարք բանկերի ներկայացվեց ձայնի և դեմքի միջոցով մարդուն ճանաչելու համակարգը:

Ձայնի միջոցով մարդու ճանաչման ծառայությունը թույլ է տալիս պահպանել հաճախորդների սպասարկման բարձր որակը, ինչպես նաև խուսափել խաբեություններից: Ոչ ոք չի կարող մեկ այլ անձի անունից ներկայանալ և անձի բանկային տվյալների մասին տեղեկատվություն ձեռք բերել: Իսկ դեմքի ճանաչման համակարգը թույլ է տալիս ճանաչել նույնիսկ քողարկված արտաքինով անձանց:

Նկարագիր շնորհանդեսը կազմակերմանն աջակցել էր նաև «Ինկրիպտ» ընկերությունը:

Նշենք, որ ЦРТ-ն տեղեկատվական և ինովացիոն համակարգեր մշակող ընկերություն է դեմքի և ձայնի կենսաչափության ոլորտում: Ֆինանսական կազմակերպությունները, տեղեկատվական կենտրոնները, հեռուստահաղորդակցական ընկերությունները, արտադրական ձեռնարկություններն օգտագործում են ЦРТ-ի ծառայությունները բիզնես գործընթացների օպտիմալացման, հաճախորդների սպասարկման ավտոմատացման, անվտանգության մակարդակի բարձրացման և վերլուծական տեղեկատվության ապահովման համար:

Նկարագիր շնորհանդեսին աջակցող «Ինկրիպտ» ընկերությունը համակարգային ինտեգրատոր է, որն իր ներդրումն է կատարում Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման համար:

Նկարագիր շնորհանդեսի անցկացմանը աջակցող մյուս ընկերությունը՝ «Նիկիտա Մոբայլը», մատուցում է բջջային մարքեթինգի, զանգերի կենտրոնի և էլեկտրոնային կոմերցիայի ծառայություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Տնտեսություն 30 06 2023

Արի՛ օնլայն. Ամերիաբանկը մեկնարկել է արշավ նոր հաճախորդների համար

Ամերիաբանկը մեկնարկել է «Դարձիˊր հաճախորդ օնլայն» արշավը բոլոր այն անձանց համար, որոնք առաջին անգամ կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով օնլայն հաշիվ

Orphus համակարգ