«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ապրիլի 11-ին ամփոփել է իր պաշտոնավարման 1 տարին։
2018թ-ին Մատենադարանն ունեցել է 113 000 այցելու, իսկ Արցախի մասնաճյուղում նրանց թիվը 16 000-ի է հասել,
Տեր-Ղեւոնդյանի խոսքով՝ 2018-ին թանգարան-ինստիտուտի կողմից արված հրապարակումները բավարարում են ինչպես իրենց քանակով, այնպես էլ որակով:
2018 թվականին 30 տարվա ընդմիջումից հետո լույս է տեսել նաև «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» գիրքը։ Նախորդ տարվա ընթացքում շարունակվել են համալրվել Մատենադարանի ֆոնդերը` 51 ձեռագիր են նվիրաբերել, ինչպես նաև մեծ չափով արխիվներ։
Տեր-Ղևոնդյանը նշեց, որ 2018-ին նախատեսված ծրագիրը ամբողջությամբ իրականացվել է:
«Մատենադարանի հիմնադրամը 2018 թ. համալրվել է նոր միջոցներով, ինչպես նաեւ 51 ձեռագրերով, որոնք նվիրել են: Մենք ստացել ենք ոչ միայն հայերենով ձեռագրեր, այլեւ եթովպերենով եւ այլ լեզուներով», - նշեց տնօրենը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը