10 04 2019

Վարչապետի այցին ընդառաջ․ Տեսանյութ Արմավիր քաղաքի ահավոր ճանապարհներից



Հայաստանի գրեթե բոլոր քաղաքային ու գյուղական ճանապարհները, Երևանի կենտրոնից բացի, գտնվում են աղետալի վիճակում։ Միաժամանակ, մարզային պատասխանատուների համար ընդունված կանոն է երկրի ղեկավարի մարզային այցերին ընդառաջ տարածք գեղեցկացնելը կամ ճանապարհները բարեկարգելը:

Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը՝ Արմավիրի մարզ, և ճանապարհաշինարարները սկսել են կարկատելու գործընթացը։ Արդեն իսկ հասկանալի է, որ վարչապետի այցից օրեր անց դրանք կքանդվեն ու կմնան այդպես, մինչև հաջորդ այցը։ Ինչպես կասի վարչապետը, ճանապարհները Հայաստանի դեմքն են։

Ավտոմեքենայի ընթացքից արված տեսանյութն Արմավիր քաղաքի ճանապարհների մասին է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ