Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Օրինագիծն ընդունվեց առանց դեմ քվեարկության:
Գազալցակայաններում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խորանարդ մետրից դառնում է կիլոգրամ: Սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինվում է 1 տոննայով` վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը: 1խմ = 0.717կգ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը