03 04 2019

Դասադուլ Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում

Դասադուլ Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում դասադուլ է։ Տնօրեն Աստղիկ Ավետիսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ը։

Աշակերտներն առաջին դասաժամից հետո դասադուլ են հայտարարել ու դպրոցի բակում հավաքված` պահանջում են տնօրենի հրաժարականի դիմումի չեղարկում:

Աստղիկ Ավետիսյանը այսօր դպրոց չի ներկայացել ու հեռախոսազանգերին էլ չի պատասխանում։ Մանկավարժները նշում են, որ տնօրենի ու մի քանի ուսուցչի միջև հակասություններ կան, ու հրաժարականի հավանական պատճառներից մեկը նաև դպրոցում լարված մթնոլորտն է։

Այս պահին մանկավարժների հետ հանդիպման են եկել մարզպետարանի կրթության վարչության պատասխանատուները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ