01 04 2019

Էս աղջիկն ըստ երևույթին չի սիրում Օրբելյանին․ Բողոքի ցույց՝ ընդդեմ նախարարի ԺՊ-ի



Ապրիլի 1-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները՝ ի աջակցություն թատրոնի պաշտոնանկ արված տնօրեն Կոնստանտին Օրբելյանի:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը՝ վերջինիս կողմից Օրբելյանին աշխատանքից ազատելու որոշումը համարելով սխալ և միանձնյա որոշում:

Ցուցարարների խմբին ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստի մասնակիցները բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Նազենի Ղարիբյանի հրաժարականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ