Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում հայտնաբերվել է «Սոցստրոյ» շինարարական կազմակերպության գլխավոր տնօրեն Մհեր Սարաջյանի դին, հայտնում է Московский комсомолец-ը:
34-ամյա գործարարը սպանված է հայտնաբերվել երկուշաբթի երեկոյան։ Մահվան պատճառը դանակի բազմաթիվ հարվածներն են։ Հարուցվել է քրեական գործ։
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ Մ.Սարաջյանը հանդիսացել է ՀՀ քաղաքացի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը