ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արտասանել է Հովհաննես Թումանյանի քառյակներից:
Նրան տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն է մարտահրավեր նետել Թումանյանի 150-ամյակի շրջանակում քառյակ ընթերցել:
«Սիրով ընդունում եմ մարտահրավերը՝ փոխանցելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին»,-ասել է Լիլիթ Մակունցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը