Ֆրանսիայում մարտի 23-ին դեղին բաճկոնավորների բողոքի հերթական ցուցերին մասնակցել է 8 հազարից ավելի մարդ: Փարիզում մասնակիցների թիվը գերազանցել է 3 000-ը Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Փարիզում ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 51-ի: Ցույցերն ուղեկցվել են ոստիկանների հետ ընդհարումներով:
Ձերբակալություններից բացի 29 ցուցարար տուգանվել է չարտոնված հանրահավաքների մասնակցելու համար:
Սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ ֆրանսիացիների կեսից ավելին դեմ են «դեղին բաճկոններ»-ի բողոքի ցույցերի շարունակությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը