23 03 2019

Փաշինյանի հրահանգը բանի տեղ չեն դրել. Ծնողները շարունակում են համազգեստ ուղարկել զինվորներին



Մեղրիի զորամասերից մեկում մարտի 17-ին գնդի մի քանի հարյուր զինվորներ ըմբոստացել են սպաներից մեկի վարքի դեմ, լքել են զորամասը: Այնուհետև լսելով հրամանատարին՝ վերադարձել են զորամաս: Նույն օրը՝ կեսգիշերին մոտ, սպաները գունդը շարել են, ընտրել 20 զինվորի, պատռել են համազգեստները և ավտոբուսով ուղարկել Կապանի Ռազմական ոստիկանություն, որտեղից մի մասին ուղարկել են Ստեփանակերտ։

Մարտի 23-ին կառավարության դիմաց էին եկել այդ զինվորների ծնողները՝ բողոքելով սպաների գործելաոճի դեմ:

Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դեպքի հետ կապված մի քանի սպաներ պաշտենանկ են արվել:

Արծրուն Հովհաննիսյանի գրառումը՝ այստեղ:

Ի դեպ,զինվորների ծնողները միաբերան նշում էին, որ մշտապես երեխաներին իրենք են ապահովում համազգեստով, և վարչապետի հայտարարությունը, թե խնդիրը կարգավորվել է, իրականում սուտ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ