21 03 2019

Հայ գործարարը՝ 3-րդ տարին անընդմեջ Forbes-ի ցանկի առաջատար

Հայ գործարարը՝ 3-րդ տարին անընդմեջ Forbes-ի  ցանկի առաջատար

Հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում ամենամեծ եկամուտն ունեցած ռուս միլիարդատերերի թոփ- տասնյակը։ Ընդհանուր հաշվով միլիարդատերերը միասին վաստակել են 11 մլրդ դոլար

Արդեն երրորդ տարին անընդմեջ աղյուսակը գլխավորում է հայ գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), որը, ի դեպ, ցանկի նորեկներից է։

Գալիցկին 2,44 մլրդ դոլար է վաստակել փետրվար ամսին «Մագնիտ» խանութների ցանցի արժեթղթերի 29%-ի վաճառքից: Հայ գործարարն արժեթղթերը վաճառել է «ՎՏԲ» բանկին և լքել ընկերությունում զբաղեցրած բոլոր պաշտոնները:

Միլիարդատերերի ցանկում են ընդգրկվել նաև Միխայիլ Պրոխորովը, Վլադիմիր Լիսինը, Ալեքսեյ Մորդաշովը, Ալիշեր Ուսմանովը, Վլադիմիր Պոտանինը, Վագիթ Ալեքպերովը, Վիկտոր Վեկսելբերգը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ