Կիևի կենտրոնական Կրեշչատիկ փողոցում այրել են Roshen խանութը։ Այս մասին հայտնում է EaDaily-ն։
Մեկ օրում սա երկրորդ Roshen խանութն է, որը հրկիզել են Ուկրաինայի մայրաքաղաքում։ Մարտի 17-ին ուշ երեկոյան Օբոլոնյան շրջանում անհայտ անձինք հրդեհել էին մեկ այլ Roshen խանութ։
Նշենք, որ խանութների ցանցը հիմնադել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Վերջերս այս ընկերության խանութները մի քանի անգամ հրդեհվել են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը