Մարտի 18-ին Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների և դաշինքի գործընկերների մասնակցությամբ NATO-GEO EXERCISE 2019 մասշտաբային համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Դրանց կմասնակցի ավելի քան 343 զինծառայող՝ աշխարհի 24 երկրից: Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ այս զորվարժությունները կանցնեն երկրի զինված ուժերի ղեկավարության ներքո:
Վրաստանում ակնկալում են, որ զորավարժությունների ընթացաքում երկիր կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
РИА Новости-ն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում զորավարժություններին:
«Մենք չենք մասնակցում Վրաստանում ընթացող զորավարժություններին, քանի որ դրանց սցենարը մեզ անհրաժեշտ չի եղել»,- պատասխանել է Արծրուն Հովհաննիսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը