16 03 2019

Հակառակորդը Ակնայի ուղղությամբ 60 մմ-ոց ականանետներից 9 արկ է արձակել. ԱՀ ՊՆ

Հակառակորդը Ակնայի ուղղությամբ 60 մմ-ոց ականանետներից 9 արկ է արձակել. ԱՀ ՊՆ

Մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ: Այս մասին տեղեկանւոմ ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց։

Բացի վերոնշյալ խախտումներից մարտի 13-ին ժամը 10.35-ից 11.15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա)  ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետներ` արձակելով 9 արկ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ