14 03 2019

Չենք ուզում, որ հետո ցավակցական ուղերձ հղեն․ վթարային շենքի բնակիչների բողոքի ակցիան



Կառավարության՝ մարտի 14-ի նիստն ուղեկցվում էր բողոքի մի քանի ակցիայով։ Գրավատների ներկայացուցիչների, զոհված զինվորների ծնողների, քոլեջի ուսանողների, ապրիլյան պատերազմի մասնակցի ծնողների հետ միասին բողոքի ձայն էին բարձրացնում նաև Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչները։ Նրանք 31 տարի է, ինչ բնակվում են 4-րդ կարգի վթարային շենքում։ Ըստ իրենց, անգամ մարզպետն է վախեցել շենք մտնել։

Բնակիչները սպառնում էին գիշերել արդեն գյուղապետարանում, քանի որ վախենում են իրենց և երեխաների կյանքի համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ