Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցեց Արցախի փողոցի 4-րդ նրբացքի 4-րդ կարգի վթարային շենքների բնակիչների վերաբնակեցման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։
«Ուրբաթ օրն ենք ընդունել շենքի լիազոր ներկայացուցչին։ Բանակցություններն ավարտական փուլում են։ Խնդիր ունենք վերաբնակեցման ծրագրի՝ բնակիչների 100 տոկոս համաձայնության և մասնացության հարցում։ Մեր վեջնական առաջարկը եղել է, որ քննարկումը կշարունակենք 100 տոկոս մասնակցություն ապահովելու դեպքում»,- ասաց Գևորգ Սիմոնյանը։
Արձագանքելով զեկուցողին Տիգրան Ավիանյանն ասաց, որ իրականում ամբողջ շենքի բնակիչները չպետք է 1-2 հոգու ձեռքում պատանդ մնան, խնդրեց գերակա շահի մասին որոշման նախագիծը պատրաստել, որպեսզի ունենան նաև գերակա շահի մասին զուգահեռ որոշում ու չստացվի այնպես, որ շենքի 90 տոկոսը համաձայն է, 1 կամ 2-ը ոչ խելամիտ պահանջներ են ներկայացում և շարունակում են բոլորին, պատանդ պահել 4-րդ կարգի վթարային շենքներում։
«Կարծում եմ՝ շատ երկար նման տեսակ բանակցությունների մեջ պետք չէ մտնել, պետք է գերակա շահի որոշումն ունենալ ձեռքի տակ ու համապատասխան միջոցներ ձեռնարկել, երբ մեկ կամ երկու հոգին մնացածին պատանդ են պահում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը