14 03 2019

Ստիպում են գործը փակել․ Գրավատան աշխատողները դարձյալ կառավարության դիմաց են



Հայաստանյան գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները կրկին բողոքի ցույց են անում կառավարության դիմաց։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններով, 60 անգամ ավելանալու է պետտուրքը․ գրավատների համար ներկա 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:

Նշենք, որ մարտի 11-ին ևս բողոքի ակցիա էին իրականացնում, և կառավարությունը խոստացավ հաջորդ օրը դիրքորոշում հայտնել։ Այնինչ կառավարությունը լռում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ