Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ին մեկնարկած լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում կիրառել են բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, հայտնում է minval.az-ը:
Նշվում է, որ ստորաբաժանումներն առավելագույնը ռազմականին մոտեցված պայմաններում իրականացրել են պայմանական թշնամու թիրախներին հրթիռներով հարվածելու առաջադրանքներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը