Ամերիաբանկը միամսյակի կապակցությամբ շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին և հանդես է գալիս հատուկ առաջարկով: Մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ հաճախորդները հնարավորություն կունենան կատարել ապառիկ գնումներ՝ առաջին 3 ամիսների ընթացքում չվճարելով տոկոսներ և սպասարկման վճարներ:
Հատուկ առաջարկը գործում է հետևյալ առևտրի կենտրոնների/խանութ-սրահների համար.
Նշենք, որ Ամերիաբանկն ապառիկի գծով համագործակցում է ավելի քան 100 ընկերության հետ: Համագործակցող ընկերությունների ցանկը՝ այստեղ։
***
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը