07 03 2019

6․8 մլն դոլար՝ 8 ամսում․ ՊԵԿ-ի պարգևատրումները

6․8 մլն դոլար՝ 8 ամսում․ ՊԵԿ-ի պարգևատրումները

ՊԵԿ-ի աստղաբաշխական պարգևատրումների մասին մեր հրապարակումը, հասկանալիորեն, մեծ աղմուկ բարձրացրեց։ Նման սոցիալական պայմաններում, գործազրկության այս վիճակում և այն դեպքում, երբ ՊԵԿ-ում օպտիմալացումներ են՝ ծախսերն արդյունավետ դարձնելու համար, մեկ անձին մոտ 10 մլն դրամ պարգևատրման մասին լուր։

ՊԵԿ նախագահը նախ չհերքեց աշխատավարձային և պարգևատրումային նման ֆոնդի առկայությունը, ասաց, թե երկու ամսվանն է։ Հաջորդ օրն էլ ասաց, թե սուտ է, փափազանցված։ Հերքման տեքստով հանդես եկավ նաև Պետական եկամուտների կոմիտեն, որից հետո մենք հրապարակեցինք հոկտեմբեր ամսվա պրգևատրումների ցանկը։

Ինչևէ, Yerevan.Today-ը գրավոր հարցում էր ուղարկել պետական եկամուտների կոմիտե՝ իմանալու համար՝

Որքա՞ն աշխատավարձ, պարգևատրում և հավելավճար է ստացել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը 2018 թվականի մայիսից դեկտեմբեր ամիսներին։

Նույն տեղեկություններն էինք խնդրել ՊԵԿ հետևյալ աշխատողների վերաբերյալ․

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

ՊԵԿ նախագահի տեղակալներ

ՊԵԿ աշխատազմի ղեկավար

ՊեԿ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

ՊԵԿ վարչության պետեր

ՊԵԿ նախագահի օգնականներ

ՊԵԿ նախագահի խորհրդականներ

ՊԵԿ լրատվության պատասխանատու, մամուլի քարտուղար։

Ինչպես նաև խնդրել էինք տեղեկատվություն, թե որքա՞ն հավելավճար և պարգևատրում է տրվել ՊԵԿ ողջ աշխատակազմին 2018թ․ մայիս-դեկտեմբեր ամիսներին։

Օրենքով սահմանված ժամկետում ստացել ենք պատասխանը։

Ըստ այդմ,

2018թ. մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանի աշխատավարձը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները վճարելուց հետո) կազմել է 3 մլն 798 հազար 604 դրամ, հավելավճարը` 0 դրամ, պարգևատրման գումարը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները պահելուց հետո)` 14 մլն 079 հազար 031 դրամ:

2018թ. մայիս-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ ՊԵԿ ողջ անձնակազմին տրված հավելավճարները կազմել են 166 մլն 475 հազար դրամ (առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները պահելու)։

2018թ. մայիս-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ ՊԵԿ ողջ անձնակազմին տրված պարգևատրումները կազմել են 3 մլրդ 296 միլիոն 877 հազար 033 դրամ (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները պահելուց հետո):

Պաշտոն

Աշխատողների թիվ* 2018թ․ մայիս-դեկտեմբեր

          Միջին

Պարգևատրումների չափ՝ օրենքով սահմանված պահումներից հետո
Նախագահ, Նախագահի 1-ին տեղակալ, Գլխավոր քարտուղար, Նախագահի տեղակալ, Գլխավոր քարտուղարի տեղակալ, Նախագահի խորհրդական, Նախագահի օգնական, Նախագահի առաջին տեղակալի օգնական, Նախագահի տեղակալի օգնական

15

108 մլն 940 հազ 526 դր

Վարչության պետ, Վարչության պետի տեղակալ, Խորհրդական             96       432 մլն 979 հազ 869 դր
Բաժնի պետ, Բաժնի պետի տեղակալ, Բաժանմունքի պետ, ՀԿԳ քննիչ-բաժնի պետի տեղակալ

284

566 մլն 827 հազ 966 դր

Գլխավոր մաքսային տեսուչ, Գլխավոր մասնագետ, Գլխավոր հարկային տեսուչ, ՀԿԳ քննիչ, Գլխավոր օպերլիազոր

1 082

1 մլրդ 127 մլն 376 հազ 513 դր

Ավագ մաքսային տեսուչ, Առաջատար մասնագետ, Ավագ հարկային տեսուչ, Ավագ քննիչ, Ավագ հետաքննիչ, Ավագ օպերլիազոր, Քննիչ

           

            391

     350 մլն 917 հազ 186 դր
Հետաքննիչ, Օպերլիազոր, Մաքսային տեսուչ, Հարկային տեսուչ

426

     285 մլն 674 հազ 707 դր
1-ին կարգի մասնագետ              35         19 մլն 427 հազ 653 դր
Քաղաքացիական աշխատանք կատարող աշխատակիցներ

194

       127 մլն 451 հազ 263 դր
Տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներ             527        277 մլն 281 հազ 350 դր
Ընդամենը

3 049

3 մլրդ 296 մլն 877 հազ 033 դր

* Տարվա տարբեր ամիսներին տարբեր թվով աշխատողներ է ունեցել ՊԵԿ-ը․ուստի հարցման պատասխանում նշվել է աշխատողների միջինացված թիվը։

Փաստորեն, միայն մաքուր պարգևավճարները, 2018 թվականի տարեկան միջին փոխարժեքով, կազմում է 6 մլն 826 հազար դոլար։

Այս փաստերը լուրջ վերլուծությունների տեղիք է տալիս, որը կներկայացնենք առաջիկայում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ