2018 թ. տվյալներով Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանում միգրանտների թվով 4-րդն է։ Այս մասին հայտնում է Սպուտնիկը՝ հղում տալով «Ռոսստատ»-ին։
Ինչպես նշվում է, 2018 թվականին ՌԴ է տեղափոխվել 14358 հայ, 2017 թվականին այդ թիվը կազմել է 13999:
Դոնոր երկրների թվում առաջին անգամ առաջատար երկիր է դարձել Տաջիկստանը․ միգրացիոն հոսքը Տաջիկստանից գերազանցել է 31 000-ը: Նախորդ տարի յուրաքանչյուր 4-րդ օրինական գաղթականը ժամանել է Տաջիկստանից:
Երկրորդ տեղում Ղազախստանն է, իսկ երրորդ հորիզոնականում՝ Ուկրաինան։ 2017 թվականիհամեմատ հանրապետությունից ներհոսքը ավելի քան երեք անգամ կրճատվել է (47.7 հազարից): Ուկրաինան 4 տարի շարունակ՝ 2014-ից սկսած, առաջատար էր Ռուսաստան ժամանող միգրանտների քանակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը