Փարիզում «դեղին բաճկոնների» շարժման 28 մասնակից է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով BFM հեռուստաալիքին։
Ինչպես հաղորդվում է, «դեղին բաճկոնների» 16-րդ բողոքի ակցիայի ընթացքում Բորդոյում ձերբակալվել է 15, Թուլուզում` 4, Նանտում` 3 ցուցարար: Նրանք բերման են ենթարկվել ագրեսիվ վարքագծի և բռնություն հրահրելու համար:
Ֆրանսիայի ՆԳՆ հաղորդմամբ՝ ողջ երկրի տարածքում բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 40 հազար մարդ: Նախորդ շաբաթ Ֆրանսիայի փողոցներում «դեղին բաճկոնների» թիվը մոտ 47 հազար էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը