25 02 2019

Ռուսաստանում ինքնաթիռ նստելու պայմանները փոխվել են

Ռուսաստանում ինքնաթիռ նստելու պայմանները փոխվել են

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը նոր հրաման է արձակել, ըստ որի՝ օդանավակայաններում ուղևորներն այսուհետ ինքնաթիռ կնստեն հատուկ էլեկտրոնային տալոնով: Այս մասին գրում է РИА Новости-ն։

Այսուհետ չվերթի առցանց գրանցման պարագայում ուղևորները կստանան հատուկ տալոններ, բայց միաժամանակ նախկինի պես հնարավոր է տալոնը ստանալ ամիջապես չվերթի գրանցման ժամանակ:

Ավիաընկերություններն էլ պարտավորվում են ուղևորներին իրազեկել էլեկտրոնային տալոն ստանալու հնարավորության մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ