15 02 2019

Տարբեր ոլորտներում նվաճումներ գրանցած տղաները կազատվեն բանակից

Տարբեր ոլորտներում նվաճումներ գրանցած տղաները կազատվեն բանակից

Կառավարությունը փետրվարի 15-ի նիստում որոշում է կայացրել բացառիկ դեպքերում կրթության, գիտության, մշակույթի, արվեստի եւ սպորտի բնագավառներում նշանակալի ներդրում ունեցած անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բացառիկ դեպքերը հետեւյալներն են.

Մշակույթի եւ արվեստի բնագավառներում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու եւ այդ բնագավառներում քաղաքացու կողմից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները:

Սպորտի բնագավառում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու եւ այդ բնագավառում քաղաքացու կողմից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները:

Գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության եւ գիտության բնագավառներում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու եւ քաղաքացու կողմից օրենքով սահմանված գիտական եւ գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները:

Նշվում է նաեւ, որ քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է կառավարության որոշմամբ` կրթության եւ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բնագավառներում պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ