Այս գիշեր գողության փորձ է տեղի ունեցել Պետական կամերային երաժշտական թատրոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը:
«Համահայաստանյան ներված գողերն այս գիշեր հասել են նաև Պետական Կամերային Երաժշտական Թատրոն, դե ներկայացում գիշերվա 3-ին չեն կարողացել նայեն, բայց այլ ախորժակ են ունեցել, սակայն մուրազները փորն է մնացել: Դեռ օգոստոսին, ամբողջ թատրոնի շենքը զինեցի անվտանգության համակարգերով, տեսախցիկներով և կապեցի ՀՀ ոստիկանության հետ, փառք ու պատիվ մեր ոստիկաններին, որ ազդանշանին օպերատիվ արձագանքել ու հասել են՝ գողերը դիմել են փախուստի:
Հ.Գ. Թատրոնի գործընկերներ ջան, անվտանգության համակարգեր տեղադրեք շենքերին, գողերն արդեն հասել են թատրոն, սրանք նոր, հպարտ և մշակութային գողեր են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը