07 02 2019

ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների դրական լուծումները շուրջ 5 անգամ աճել են

ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների դրական լուծումները շուրջ 5 անգամ աճել են

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 5 անգամ աճել է անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունը՝ նախորդ տարիների գործունեության հետ համեմատած։

Պաշտպանի իրավասությանը վերաբերող անհատական գործերով վերջին 5 տարիների տվյալների համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2013 թվականին դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 347, 2014 թվականին՝ 385, 2015 թվականին՝ 498, 2016 թվականին՝ 444, 2017 թվականին այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է՝ դառնալով 845, իսկ արդեն 2018 թվականին՝ 1576։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ