05 02 2019

Ադրբեջանցին ազատ է արձակվել Արցախի բանտից

Ադրբեջանցին ազատ է արձակվել Արցախի բանտից

Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.02.2018թ.  դատավճռով  2 /երկու/ տարի ազատազրկման դատապարտված   Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն Արցախի ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական  հիմնարկում պատիժը կրելուց հետո,  2019թ. փետրվարի 2-ին  ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ 2017թ. փետրվարի 1-ին Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի մի խումբ զինծառայողներ ձեռնարկել էին դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել էր և նույն օրը ԼՂՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ԼՂՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատած դիվերսիոն խմբի անդամ զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ