Թվային լուսանկարիչ Հուսեյն Շահինը պարզապես չի համատեղում մի քանի լուսանկար։ Նա իրականությունը հավելում է երևակայությանը և աննկարագրելի գեղեցկությամբ սյուրռեալիստական տեսարաններ ստեղծում, որոնք ասես երազներից լինեն։
Չնայած շատերն են զբաղվում կոլաժներ ստեղծելով, Հուսեյնի ունիկալ մոտեցումը ֆոտոմանիպուլյացիաներին պարզապես հիացնում է։ Նրա աշխատանքները դուրս են մարդկային երևակայության սահմաններից։
Երբեմն նկարիչն օգտագործում է ֆոլկլյորի տարրեր, ինչպես Աղջկական աշտարակի լուսանկարում։ Դա Լեանդրի մասին հին հունական լեգենդի վկայակոչում է, պատանու, ով սիրահարվեց Աֆրոդիտեին և ամեն գիշեր ողջ նեղուցը կտրում էր սիրելիին տեսնելու համար։ Մի անգամ Լեանդրը խեղդվեց, իսկ աղջիկը, չդիմանալով սիրելիի մահվանը, իրեն աշտարակից նետեց ծովը։ Bigpicture-ը ներկայացնում է թուրք լուսանկարչի զարմանահրաշ լուսանկարները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը