Ամբողջ աշխարհում վերջին շրջանում մեծ պահանջարկ են վայելում քաղաքական առաջնորդների գրքերը: Արդյո՞ք նույն միտումը կա նաև Հայաստանում, ի՞նչ են կարդում մեր քաղաքացիները, քաղաքական որ առաջնորդի գիրքն է առավել պահանջված: Հարցերի պատասխանները պարզելու համար մենք շրջայց կատարեցինք երեք գրախանութներում:
Պարզվեց, որ Երևանյան բեսթսելերների առաջին հորիզոնականում քաղաքական առաջնորդների գրքերն են, մասնավորապես Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքերը: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը երկու գրախանութներում արդեն սպառվել էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը