«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հայտարարում է վերապատրաստման նոր ծրագրի մասին՝ Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքային փորձ ունեցող մասնագետների համար:
Ընկերությունում նշել են, որ դասընթացի մեթոդիկան մշակված է հատուկ ՊԵԿ աշխատակից հանդիսացած անձանց մասնագիտական հմտություններին համապատասխան:
Դասընթացն անցնելուց հետո մասնակիցները կկարողանան ձեռք բերել ապահովագրական գործակալի (խորհրդատուի) մասնագիտություն:
Վերապատրաստման ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները՝
- Ինչպես դառնալ ապահովագրական գործակալ՝ օգտագործելով ձեր նախորդ աշխատանքային փորձը,
- Ինչպես գումար վաստակել գործակալական խորհրդատվությամբ,
- Ինչպես գումար վաստակել ապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպմամբ,
- Ապահովագրական գործակալի գործառույթներն՝ ըստ գործող օրենսդրության:
Ուսուցումն ամբողջությամբ ֆինանսավորում է «Նաիրի Ինշուրանս»-ը։
Դասընթացին մասնակցության գրանցումը սկսվում է փետրվարի 1-ից։
Մասնակիցների քանակը սահմանափակ է։
Գրանցվելու համար անհրաժեշտ է անուն, ազգանուն և հեռախոսահամար ուղարկել [email protected] հասցեին՝ նամակը վերնագրելով «Վերապատրաստման դասընթաց»:
«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկը, ապահովագրական շուկայում գործում է արդեն 22 տարի և ունի ավելի քան 200.000 հաճախորդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը