30 01 2019

«Լիդիան»-ը մեծ կորուստներ է կրել և հնարավոր է դիմի դատարան

«Լիդիան»-ը մեծ կորուստներ է կրել և հնարավոր է դիմի դատարան

«Լիդիան Արմենիա» ընկերությունը չի բացառում ընդդեմ կառավարության դատարան դիմելու հանգամանքը՝ ընկերության կրած կորուստների վերականգնման համար:

«Մենք դեռևս գտնվում էինք շինարարական փուլում, որը ճանապարհների ապօրինաբար փակվելու պատճառով դադարեցվեց 2018 թվականի հունիսի 22-ից։  Իհարկե, կորուստները մեծ են: Նոր փակված ժամանակ շատ ավելի մեծ էին կորուստները, քան, բնականաբար, հիմա, որովհետև ընթացքում շուրջ 1300 մարդ աշխատանքից զրկվեց: Կորուստների ընդհանուր հանրագումարը մեծ է, դժվարանում եմ հիմա թիվ ասել, բայց տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը։ Ստեփանյանը չբացառեց, որ ընկերությունը դատարան կդիմի կառավարությունից իրենց կրած կորուստների փոխհատուցում ստանալու համար։ «Բոլոր օպցիաները բաց են։ Ամեն ինչ հնարավոր է»,- նշեց նա։

Արմեն Ստեփանյանը նշում է, որ «Լիդիան Արմենիա»-ի դեմ տարբեր մանիպուլյատիվ տեսանյութեր են կիրառվում, մարդկանց վախեցնելու փորձ է արվում: Օրինակ է բերում պոչամբարի մասին հայտարարությունները։

«Լիդիան Արմենիա»-ն, ըստ նրա, երբեք Ամուլսարի նախագծով պոչամբար չի ունենալու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ