Հունվարի 29-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը բողոքի ակցիա էր իրականացնում ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց: Նրանք նամակ էին պատրաստել, որը ցանկանում էին հանձնել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանին: Նամակում նշվում էր, որ ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետհեղափոխական Հայաստանի համար մեկ քաղաքական բանտարկյալն է և նրա նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում:
Նշենք, որ Յոհաննես Հաանը այդ պահին ԱԳՆ շենքում հանդիպում էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը