Հունվարի 26-ին Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն ու կենդանասերները բողոքի ակցիա էին իրականացնում, պահանջելով կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ կենդանասերների կողմից բարձրացված հարցերը պետք է քննարկման առարկա դառնան կենդանաբանական այգու տնօրինության կողմից, սակայն մինչ օրս որևէ խնդիր չի լուծվել: Նրանք պահանջում են ժամանակավորապես կասեցնել տնօրենի լիազորությունները:
«Մեր տեղեկություններով Քննչական կամ նյութեր են նախապատրաստվում,կամ գործ է քննվում կենդանաբանական այգում ընտրակաշառքի հետ կապված ինչ-որ գործ, բայց մինչև հիմա կնեդանասերներն անտեսվում են։ Մենք բարձրացրել են Կենդանաբանական այգու արդյունավետ կառավաման խնդիր, սակայն այդ խնդիրն անընդհատ անձնավորվում է»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն աշխատանքից հեռացրել են մի քանի օր աշխատանքից բացակայելու պատճառով: Այդ մասին իրեն տեղեկացրել է քարտուղարուհին, նա ծանուցագիր չի ստացել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը