Հունվարի 25-ին Արմավիր քաղաքի ավագանին այս տարվա իր առաջին նիստում ԱԺ նախկին պատգամավոր գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին զրկել է Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից:
Այդ հարցը օրակարգային 6 հարցերից առաջինն էր: Ավագանին որոշել է Մանվել Գրիգորյանին շնորհված, Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման մասին որոշումը ուժը կորցրած ճանաչել: Որոշումը կայացվել է միաձայն:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանն Արմավիրի պատվավոր քաղաքացի էր ճանաչվել 2006 դեկտեմբերի 5-ին քաղաքային իշխանության կայացրած որոշմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը