24 01 2019

«Տաշիր»-ը ՌԴ-ի կենտրոնում բնակելի թաղամաս կկառուցի

«Տաշիր»-ը ՌԴ-ի կենտրոնում բնակելի թաղամաս կկառուցի

Մոսկվայի մարզի Սկոլկովո շրջանում գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը սկսել է Стеллар Сити բնակելի թաղամասի շինարարությունը: Այս մասին հայտնում է РУСАРМИНФО-ն՝ հղում տալով ընկերության մամուլի ծառայությանը։

Նոր համալիրը կզբաղեցնի 345․ 000 քառ. մետր: Մինչև 2021թ․ նախատեսվում է 12-17 հարկանի 7 ժամանակակից բնակելի շենք կառուցել, որոնք ստորգետնյա կայանատեղիներ կունենան: Բնակելի համալիրը 3463 բնակարան կներառի:

Բնակելի թաղամասն ապահովված կլինի տրանսպորտային հասանելիությամբ: Թաղամասի տարածքում դպրոց կկառուցվի 792 աշակերտի համար, ինչպես նաև մանկապարտեզ 330 սանի համար: Համալիրը կներառի նաև հանգստի գոտիներ և մանկական խաղահրապարակներ, իսկ շենքերի առաջին հարկերում առևտրային գոտիներ կտեղակայվեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ