23 01 2019

Մարտի մեկի թեման կրկին թեժանում է․ 8 կարծիք

Մարտի մեկի թեման կրկին թեժանում է․ 8 կարծիք

Զավեն Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մարտի 1-ի բոլոր հայտնի փաստերը երբ իրար կողք ես շարում, անգամ դատավոր ու լուրջ իրավական գիտելիքների տեր մարդ պետք չէ հասկանալու համար, որ կա երկու մեղավոր․

թիվ 1՝ Լևոն Տեր-Պետրոսյան,

թիվ երկու՝ 2008-ին նրան ծառայող Նիկոլ Փաշինյան։

Ու գիտակից մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդքան հանցանք գործած երկու անձինք ցմահ բանտարկություն չեն շալակել, այլև՝ Նիկոլ Փաշինյանը համաներվեց, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն անգամ հարցաքննության չկանչվեց։

Լրագրող Ռոման Բաբայանը 2008-ից ի վեր առաջին անգամ իրար կող է դրել փաստերը, ու դիտողները, բնականաբար, հասկացել են, թե ովքեր են իրականում մեղավորները։ Սրանով մեծ հանցագործության կծիկ է քանդվել՝ տարիներ ի վեր խեղաթյուրված փաստերով, միակողմանի կադրերով, միակողմանի ու կանխակալ փաստահավաք խմբով։ Անգրագետ ֆիլմերով համացանցը ողողելու փուչիկը պայթեց ընդամենը մեկ ֆիլմով։ Ու բնականաբար, պետք է տեր-պետրոսյանականների հետույքը մրմռար և ցավեր։ Չէ՞ որ բիզը շատ խորն է մտել։ Մոռացել են երևի մարտի 2-ի առաջին նախագահի հրճվանքը Ալիկ Արզումանյանի հետ հեռախոսազրույցում․ մեջբերեմ․ «Մալադեց, Ալիկ ջան, ամեն ինչ լավ ա իսկապես, էտ ա, ուրիշ ձև չկա /ծիծաղում են/»։ Կրկնվեմ, սա խոսում են 2008 ի մարտի 2-ին։ Ու ծիծաղում․․․

Փաստերն այնքան խոսուն են, որ հենց իրար կողքի ես դնում իրականությունը, Տեր-Պետրոսյանն, Արզումանյանը, Փաշինյանը դառնում են «Շամշյանի բաժին»»։

Նարեկ Մանթաշյանը ֆեյհսբուքյան էջում գրում է․ «Ես ավելի շատ բան գիտեմ, ես էլ ավելի շատ գիտեմ նաև մարտի 1-ի մասին, քանի որ և՛ կրթական ցենզով, և՛ կենսափորձով ավելի հարուստ եմ, չնայած ինձ չեն կարա ասեն, որ շատ եմ խոսում՝ ինքս էլ քիչ կխոսեմ։

Մեկդ իրեն արծիվ հռչակած ճոճողին թեգ արեք ու հարցրեք` դուխը երբևէ հերիքել ա՞ Լևոնին հարց տա, թե ինչու՞ իրանց տարավ քաղաքացիական պատերազմ հրահրելու ճանապարհով, ու ձեռի հետ լևոնի տղուն էլ հարցներ, թե ինչու՞ թռավ Ամերիկա այն ժամանակ, երբ իրա հերը սեփական փառքի համար մատաղ արեց այս տիկնոջ և ևս 9 ընտանիքների ճրագների»։

Նարեկ Մանթաշյանի գարռմանը նախորդել էր Ֆեյսբուքյան օգտատեր Վիլեն Գաբրիելյանի («Նավակ Ճոճողը») գրառումը։ Վերջինս էջում տեղադրելով մարտի 1-ի որդեկորույս զավակի մոր լուսանկարն ու Լևոն Քոչարյանի մասին գրել․ «Ես շատ բան գիտեմ, քիչ կխոսամ, վերջերս դաժե ասում են շատ ես խոսում, նաև դրա համար քիչ կասեմ, դեռ: Մարտի 1-ի մասին էլ շատ բան գիտեմ, բայց Մարտի 1-ի մասին լսելիս աչքերիս առաջ առաջնային այս կոլաժն ա գալիս, որը ըստ էության ամեն ինչ ասում ա:

Մեկնումեկդ Լյովկային թեգ արեք ու հարցրեք, այսքան տարվա մեջ գոնե մտքովդ անցել ա՞, որ դուխդ կարանար հերիքեր գնայիր էս տիկնոջ մոտ, ուղղակի աչքերի մեջ նայեիր, արա՜:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Լևոն Քոչարյանը պատասխանել է Վիլեն Գալստյանին՝ գրելով․ «Դու քո պատկերացումը ունես դեպքերի ու պատճառների հետ կապված, ես էլ իմը: Դու ասում ես ինչ-որ բաներ գիտես, ես էլ գիտեմ իմ իմացածը: Մարդկանց վշտի ու զգայարանների վրա խաղալով դուք ձեր քաղաքական դիվիդենտները քաղեցիք, սեփական մեղքը ձեզնից քցելու համար դիմեցիք ստոր քայլերի ու այ էս արածդ նույն շարքից ա: Էդ հավաքված մարդկանց լիդերի գոհունակ հեռախոզանգը մարտի 2-ին երևի լսել ես:

Որ չուզեցավ ախրանայից հրաժարվի ու գա մարդկանց տեր կանգնի մարտի 1-ին, դա էլ համոզված եմ, որ գիտես: Դե էն մեկն էլ թողեց փախավ կեսից, էդ էլ կարծում եմ գիտես: Ու դո՞ւ ես դուխից խոսում, արա: Մենք ոչ մի բանից երբեք չենք փախել: Կյանքում ոչ թիկնապահ եմ ունեցել, ոչ էլ քաղաք դուրս գալու հետ խնդիր, ոչ էն վախտ ու ոչ էլ հիմա: Եթե քեզ էդ հարցը հետաքրքրել ա, կարայիր միշտ էլ հարցնեիր, ոչ թե սպասեիր իրավիճակ փոխվեր:

էդ էմոցիոնալ էժան տրյուկներին գոնե հիմա վերջ տվեք:

Գնացեք համ կրակողին գտեք, համ էլ հրաման տվողին, հիմա արդեն էլ օդի մեջ խոսալով չի ստացվի»։

 ***

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը գրում է․ «Հանրային հեռուստաընկերությունը պետք է սպասարկի հանրության շահերը (քանզի այն սնվում է բոլորիս վճարած հարկերով) այլ՝ ոչ թե լինի Նիկոլի իշխանության լրատվական կցորդը և սպասարկի միմիայն Նիկոլի իշխանության շահերը...

Ես օրինակ Նիկոլին ամենասուր քննադատող, Նիկոլի քաղաքական ընդդիմախոսներից մեկն եմ, բայց երբևէ Հանրային հեռուստաընկերությունն ինձ հնարավորություն չի տալիս՝ ներկայացնելու իմ տեսակետներն ու դիրքորոշումները և իմ պես բազմաթիվ այլ քաղաքական գործիչների և քաղաքական մեկնաբաննների:

Հանրային հեռուստաընկերությունը դարձել է Նիկոլի գրպանային հեռուստաընկերությունը և այն ուղղակիորեն սպասարկում է Նիկոլի քաղաքական շահերը...

Նման Հանրային հեռուստաընկերություն մեր հանրությանը պետք չէ և մենք չպետք է մեր վճարած հարկերով պահենք մի հեռուստաընկերություն, որն ուղղակի ծառայում է մեկ քաղաքական գործչի շահերին...»

Մեկ այլ գրառմամբ Մենուա Հարությունյանը նշում է․ «Ցանկալի է, որ բոլոր TV-ները լինեն օբյեկտիվ, բայց Հանրայինն ուղղակիորեն պարտավոր է օբյեկտիվ լուսաբանել մեր հանրությանը հուզող հիմնական հարցերը առավել ևս, երբ խոսքը վերաբերվում է մարտի 1-ի նման զգայուն թեմային:

Եվ եթե Հանրային հեռուստաընկերության այսօրվա ղեկավարները շարունակեն միակողմանիորեն լուսաբանել մարտի 1-ի իրադարձությունները, այսինքն՝ ուղիղ պրոպագանդա իրականացնել մարտի 1-ի մասնակցության մի թևին սատարելու նպատակով, ապա ես վստահաբար կարող եմ հայտարարել , որ ապագայում Հ1-ի այսօրվա պատասխանատուները պաշտոնական դիրքի չարաշահման համար հաստատ ենթարկվելու են քրեական պատասխանատվության, քանզի մարտի 1-ն այն թեման է, որ հույզեր է արթնացնում մեր հասարակության տարբեր շերտերի մեջ և եթե դու օգտագործում ես Հանրայինի եթերը միակողմանիորեն ներկայացնելու այս խնդիրը , ապա ինքդ հասարակության մեջ առաջացնում ես հուզումներ, լարվածություններ և ատելության մթնոլորտ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող ուժերի և քաղաքացիների միջև:

Եթե չունես այդ չափ պատասխանատվություն, որ պաշտոնական դիրքդ օգտագործես հավասարաչափ լուսաբանելու երկու կողմ ունեցող քաղաքական խնդիրն ապա՝ դու իրավունք չունես զբաղեցնելու պատասխանատու պաշտոն քաղաքացիներիս հարկերի հաշվին կառավարվող լրատվական կառույցում:

Սա պետք է այսօրվա Հ1-ի ղեկավարներն իրենց ականջին օղ անեն:

Այս ֆիլմը ցուցադրելուց հետո Հ1-ը պարտավոր է եթեր տրամադրել նաև մարտի 1-ի հարցում այլ և միգուցե ավելի օբյեկտիվ տեսակետ ունեցող գործիչների ...

Ես ամբողջությամբ ոչ օբյեկտիվ և պետական մտածողության բացակայության արգասիք եմ համարում երեկվա ֆիլմը և պահանջում եմ Հ1-ում ինձ տրամադրել եթեր այլ տեսակետ հայտնելու համար, որպեսզի մեր հասարակութույնը մարտի 1-ի մասին լսի իրական և օբյեկտիվ տեսակետ...

***

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Երեկ՝ հունվարի 23-ին, Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը:

Ֆիլմի դրվագներից մեկում ցուցադրված էր փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթերից մեկը, ըստ որի, իբրև թե, մարտի 1-ին իշխանությունների կողմից զինվորական հանդերձանք է հատկացվել նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորին, և որն, իբրև թե, մասնակցություն է ունեցել մարտիմեկյան դեպքերին:

Այն, որ այս տեղեկությունն իրականության հետ ոչ մի առնչություն չունի, բազմաթիվ անգամներ փաստել է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Եթե ֆիլմն իրականում փաստավավերագրական էր, ապա հեղինակները պարտավոր էին առնվազն ներկայացնել նաև երկրորդ կողմի կարծիքը, այլ ոչ թե ազգաբնակչության վճարած հարկերի հաշվին գործունեություն ծավալող Հանրային հեռուստաընկերությամբ բացարձակ ապատեղեկատվություն տարածել: Ի դեպ, օրերս նույն փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը ևս, խոսելով այդ փաստաթղթի մասին, նշել է, որ առնվազն տարօրինակ է, որ այդ ցանկում նշված մի քանի տասնյակ անուններից հատկապես առանձնացվում է Գագիկ Ծառուկյանի անունը, ով միակն է, որը խոսել է այդ փաստաթղթի մասին և շեշտել, որ որևէ առնչություն չունի այդ իրադարձությունների հետ, այն դեպքում, երբ մյուսները պարզապես լռում են:

Այն, որ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, այդ մասին դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ի համարում գրել է անգամ ամենաընդդիմադիր «Հայկական Ժամանակ» օրաթերթը: Կից ներկայացվող նկարում դրանում կարող են համոզվել բոլորը: Ինչևէ, սա պարզապես վկայում է այն մասին, որ ֆիլմում ներկայացված այդ դրվագը բացարձակ միակողմանի և իրականությունը չարտացոլող մեկնաբանություն է, որը անթույլատրելի է պետական միջոցներից սնվող հեռուստաընկերության համար, քանզի այն պարտավոր է համակողմանի և փաստարկված տեղեկություն տրամադրել հեռուստադիտողներին:

Իսկ Գագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել և հայտարարում է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն, իսկ մարդկանց վրա չհիմնավորված ցեխ շպրտողները, և ուղղորդված կեղծ տեղեկատվության միջոցով հանրությանը թյուրիմացության մեջ գցողներն էլ օրենքով սահմանված կարգով սուտ մատնության համար պետք է պատասխանատվության ենթարկվեն»: 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

Հատուկ չեմ նայել «Հայաստանի կորսված գարուն» ֆիլմը։ Եթե այն օբյեկտիվ է, ապա այն դիտողները թող ասեն՝ արդյոք ֆիլմում առկա՞ են Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթներից ատելություն և անհանդուրժողականություն տարածող հետևյալ հատվածները, որոնք ուղղված էին բոլոր նրանց, ովքեր իր կողմնակիցները չէին․

2007թ. հոկտեմբերի 29

«Այս հանրահավաքը և երթը ցույց տվեցին, որ ջրբաժանը հստակ գծված է։ Մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, մյուս կողմից՝ ազգի տականքը»։

2008թ․ փետրվարի 23

«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որևէ մարդ, որը դեմ դուրս կգա ժողովրդին և չի կանգնի մեր կողքին։ Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք, որ որքան հզորանում է մեր շարժումը, այդ տականքը նվազում, գնում, մտնում է իր բները։ Նրանց ձայնը վաղը չի լսվելու, նրանց հարևանները բարև չեն տալու, դրանց երեխաները վաղը ամաչելու են իրենց ծնողների համար»։

Անհրաժեշտության դեպքում՝ շարունակելի․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ